HayBlot

Բազար բլոտի կանոններ

Բազար բլոտը Հայաստանում ամենասիրված թղթախաղերից է։ Ահա կանոնները այնպես, ինչպես խաղում են HayBlot-ում։

Խաղացողներ և քարտեր

Խաղում են չորս հոգի՝ երկու թիմով, երկուսը երկուսի դեմ։ Զուգընկերները նստում են իրար դիմաց։ Կապուկը 32 քարտ է՝ յոթից մինչև տուզ, ամեն խաղացող ստանում է 8 քարտ։

Քարտերի արժեքը

Կոզրում ամենաուժեղը վալետն է, հետո ինն ու տուզը։ Մյուս մաստերում ուժեղը տուզն է, հետո տասը։ Բոյում (առանց կոզրի) տուզն արժե 19։ Բոլոր քարտերը միասին արժեն 152, իսկ վերջին վերցնողը ստանում է ևս 10՝ ընդամենը 162։

ՔարտԿոզրՍովորական
J202
9140
A1111
101010
K44
Q33
800
700

Բազար

Բաժանումից հետո խաղացողները հերթով խոսում են։ Ամենափոքր խոսքը 8 է, այսինքն՝ 80 միավոր։ Ամեն նոր խոսք պետք է մեծ լինի նախորդից։ Ընտրվում է կոզրի մաստը կամ բոյը։ Եթե չորսն էլ պաս են ասում, քարտերը նորից են բաժանվում։ Կապուտ կարելի է խոսել 25-ից սկսած։

Քուանշ

Մրցակիցները կարող են ասել ՔՈՒԱՆՇ, եթե կարծում են, որ խոսողները չեն հավաքի իրենց խոսքը։ Քուանշը բազմապատկում է բաժանման միավորները։

Ինչպես խաղալ

Կոմբինացիաներ

Միավորներ է ստանում միայն ամենաուժեղ կոմբինացիա ունեցող թիմը։ Բլոտը միշտ հաշվվում է։

Խոսքը հավաքե՞լ են

Խոսող թիմը պետք է հավաքի իր խոսքը՝ վերցրած քարտերի և կոմբինացիաների միավորներով։ Եթե չեն հավաքում, ամբողջ բաժանման միավորները գնում են մրցակիցներին։

Կապուտ

Կապուտ է, երբ մի թիմը վերցնում է բոլոր 8 ձեռքերը։ Դա արժե 250 միավոր կոմբինացիաներից առաջ։

Մինչև քանի՞ է խաղը

Խաղը գնում է մինչև 151 միավոր (պալատական սենյակում՝ 301)։ Հաղթում է այն թիմը, որը առաջինն է հասնում։

Խաղալ HayBlot